Այսօր տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի հանրահավաքը Հանրապետության հրապարակում։ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հավաքվել էին ամփոփելու նախընտրական արշավի ընթացքը։

Լրագրողը զրույց է ունեցել Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի հետ։ Առանցքային հարցադրումը եղել է այն, թե ի՞նչն է հիմք հանդիսացել, որ Լևոն Քոչարյանը մուտք գործեց քաղաքականություն։ Նա պատասխանել է, որ վերջին երեք տարիներն են ստիպել հանգել նման որոշման։

Իսկ «Պատիվ ունեմ» դաշինքի հետ կոալիցիա կազմելու համար Լևոն Քոչարյանն ասել է՝ այդ մասին քննարկումներ չեն եղել։ Նշել է, որ նրանք գնում են հաղթանակ գրանցելու։

Լրագրողը խոսքում նշել է, որ ՔՊ-ական հանրահավաքը բազմամարդ է եղել։ Լևոնը նշել է, որ բազմամարդ է եղել, հանրության որոշ հատված սատարել է, այնուամենայնիվ դրական արդյունքներ դժվար թե կարողանան գրանցեն։

Այնուհետև ավելացրել է, որ ընդամենը 2 օր մնաց ամեն ինչ շուտով պարզ կլինի։ Քոչարյանի խոսքը մանրամասն դիտեք վարը ներկայացված տեսանյութում։