Ի՞նչ է կատարվել Առինջ մոլում


Առինջ մոլում հասունանում է մեծ կոնֆլիկտ։ Վարձակալողներից մեկը նամակ է գրել մի պարբերականի և նշել, որ Գագիկ Ծառուկյանը Հունիս ամսին վարձը տաղավարի 125000 ից սարքել է 150000։

Եվ դա այն ժամանակ,երբ գրեթե ոչ մի տեսակ առևտուր չկա ու մարդիկ ժամերով անգործ սպասում են,որ մի հոգի գոնե մոլ մտնի։ Մարդը,ով չի ցանկացել անունը նշել նաև ասել է,որ եթե այսպես գնա, նրանք ցույց կանեն ու կփակեն մոլը։ Հետաքրքական է,որ մի քանի օր առաջ նույն Ծառուկյանը ասում էր,որ իր բոոր աշխատողները ցույց կսկսեն իր համար։

Ստացվում է նա ճիշտ էր,բայց ցույցը ոչ թե իրեն պաշտպանելու համար կլինի այլ ի բողոք։ Անհեռանկար է նման պահի, երբ ոչ պարենային առևտուրը անչափ քչացել է,բարձրացնել վարձը։

Պարզ է,որ վարձակալողը,եթե չունի օգուտ,ապա չի կարողանա վճարել և ի վերջո կփակվի։Ի՞նչ կորոշի Ծառուկյանը,արդյո՞ք նա կգնա այդ ռիսկային քայլին,թե ոչ, պարզ կլինի որոշ ժամանակ անց,սակայն ակհնայտ է,որ դա կառաջացնի մեծ բողոք,դժգոհություն ու նույնիսկ ցույց անելու պատճառ կդառնա։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!