«Ի՞նչ ասել քեզ․․․հարգանք չկա տղաների հանդեպ, ում շնորհիվ շնչում ես այսօր… Նրանք մեռած չեն, ավելի ողջ են, քան դուք»»․ հերոսի քույր Նանե Արզումանյան


Լրագրող Նանե Արզումանյանը Արցախյան վերջին պատերազմում կորցրել է  եղբորը։ Եղբայրը անմահ հերոս Արզումանյան Արտուշն է։ Հերոսն ուներ ընտանիք․ երկու երեխաները մնացին առանց հայր։

Հերոսի քույրը ֆեյսբուքյան իր օգտահաշվում հաճախ է կիսվում հավերժության ճամփան բռնած եղբոր  լուսանկարներով և կից գրառումներով։ Նա քննադատական խոսքով է հանդես գալիս և մեղադրում այժմյան ղեկավարությանը։

Այս անգամ Նանեն գրառումով է հանդես եկել, որտեղ անդրադարձ է կատարել  նախարարի խոսքին։ Նախարարը մասնավորապես ասել է, որ ինքը պատերազմից եկել է,  նախարար է դարձել և ինքն իրեն խոստացել է, որ երեխեքի համար լավ երկիր պիտի կառուցի։

«Ես պատերազմից եկա, դառա նախարար ու ինձ խոսք եմ տվել, որ էս մեռած երեխեքի համար լավ երկիր կառուցեմ»։ Նանեն մասնավերապես գրել է․ ««Ես պատերազմից եկա, դառա նախարար ու ինձ խոսք եմ տվել, որ էս մեռած երեխեքի համար լավ երկիր կառուցեմ»…. Այսօր ասել էր նախարար Քերոբյանը։

Ի՞նչ ասել քեզ, երբ ձևակերպումներիդ մեջ անգամ տարրական հարգանք չկա տղաների հանդեպ, ում շնորհիվ շնչում ես այսօր… Նրանք մեռած չեն, ավելի ողջ են, քան դուք»։


Понравилась статья? Поделиться с друзьями: