«Ընկերներիցս ոմանք հեռացել են, շատերն էլ չկան ու հիմա այլ կերպ եմ քաղաքում քայլում»․ տեսեք թե որն է Գրիշա Աղախանյանի ամենահարազատ քաղաքը


Սիրված հաղորդավար, շոումեն Գրիշա Աղախանյանը անձնական միկրոբլոգում լուսանկար է հանրայնացրել, որին կից գրառում է կատարել և նկարագրել, թե որքան է սիրում հայրենիքի մայրաքաղաքը՝ Երևանը։

Ոգեշնչվում է Երևանով և տեղի բնակիչներով։ Պատմել է, որ այդ քաղաքում կորցրել է շատերին և սկսել է այլ կերպ քայլել քաղաքում։ ժպտում է անցորդներին, որովհետև ընդհանուր սիրելու քաղաք ունեն։

Հաղորդավարը մասնավորապես գրել է․ «Աշխարհի բազմաթիվ քաղաքներում եմ եղել, բայց ամենահարազատը Երևանն ա, ոգեշնչվում եմ Երևանից, ոգեշնչվում եմ այստեղ ապրող մարդկանցից:

Ընկերներիցս ոմանք հեռացել են և հիմա այլ կերպ եմ քաղաքում քայլում, բայց իմ մի բուռ Երևանում շատ են ծանոթ մարդիկ, նրանց ամեն օր ժպտում եմ, բարևում, նրանք էլ՝ ինձ, քանի որ գիտեմ, որ եթե անգամ ուրիշ ոչ մի ընդհանուր բան չունենանք, մանրամասն սիրելու քաղաք ունենք»։ Գրիշայի հետևորդները մշտապես պատմում են , որ նրա միկրաբլոգին հետևելն անչափ զվարճալի է։

Շոումենը հանրայնացնում է զվարճալի տեսանյութեր և ապահովում օգտատերերի բարձր տրամադրությունը։


Понравилась статья? Поделиться с друзьями: