«Էսքան քֆուր հայը երբեք չեր տվել․․․ներսը փտում  է ու  հոտն անտանելի է դարձել»․ Սարգիս Գրիգորյանի նոր լուսանկարն ու գրառումը


Դերասան Սարգիս Գրիգորյանը վերջերս ընտանիքով տեղափոխվեց Ամերիկա և մշտական բնակություն հաստատեց այնտեղ։

Սակայն դերասանը բազմից նշել է, որ անկախ այն հանգամանքից, թե որքան հեռու է գտնվում, մշտապես հայրենիքի կողքին է։ Նա սոցիալական հարթակներում հաճախ է գրառումներ կատարում և հայտնում իր մտահոգությունը։

Այս անգամ ևս Սարգիս Գրիգորյանը լուսանկար է հանրայնացրել և կից գրառել․ «Էսքան քֆուր հայը երբեք չեր տվել ու ցավը նրանում է, որ ոչ թե թշնամուն, այլ իր ազգակցին։ Այսքան կոտրված հայը երբեք չեր եղել` հուսահատություն թքած ունենալու աստիճան։

Էսքան սուտ հայի ականջը երբեք չէր լսել ու ցավն այն է, որ սա նորմալ է դարձել։ Էսքան շատախոսություն հայը երբեք չէր հանդուրժել` աղմկում են աջ ու ձախ։ Էսքան դավաճաններով հայ հողը երբեք չէր ծանրացել։

Սարսափելի իրականություն, սիրտս ճմլող ողբերգություն…Շատ բան պիտի փոխել, շատ շատ ու շատ շտապ։ Ներսը փտում  է ու  հոտն անտանելի է դարձել»:


Понравилась статья? Поделиться с друзьями: