Էլեն Ազնավուրյանը սպասում է իր առաջնեկին․ դերասանուհին անչափ գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել


Էլեն Ազնավուրյանը ամիսներ առաջ ամուսնացել էր։ Հարսանյաց հանդեսից նա հրաշալի կադրեր էր ներկայացրել և տեղեկացրել այդ մասին։

Իսկ այժմ դերասանուհին հայտնում է իր նոր կարգավիճակի մասին։ Էլենը համացանցային հարթակում նոր լուսանկարներ է հանրայանցրել և ցույց է տվել կլորիկացած փորիկը։

Բորիսը և Էլենը սպասում են առաջնեկին։ Լուսանկարն անգամ փոխանցում է երիտասարդ ծնողների երջանկությունը։

Նրանք անչափ գեղեցիկ տեսք ունեն, իսկ հղիութունն անչափ սազում է դերասանուհուն։ Էլենը կրում է երկնագույն զգեստ և նրբագույն տեսք ունի։

Լուսանկարին կից Էլենը գրել է․ «Մեր հրաշքի սպասումով»։ Դերասանուհու հետևորդները շտապել են շնորհավորել նրան և հայտել իրենց անկեղծ ուրախությունը։ Օգտատերերը շնորհավորել են զույգին և անսահման երջանկություն մաղթել։

Այնուհետև ենթադրել են, որ զույգը տղա է ունենալու, բակայն երեխայի սեռի հետ կապված որևիցե տեղեկատվություն դերասանուհին դեռևս չի շտապել հայտնել։


Понравилась статья? Поделиться с друзьями: