Վերջին տարիներին անմահացած հերոսների շարքերը հազարավորներով լրացվեցին։ Այնքան ցավոտ է նրանցից յուրաքանչյուրի կյանքի պատմությունը։ Կյանք, որ այնքան կարճ ու կիսատ է։

Հազարավոր մարած օջախներ, հազարավոր խեղաթյուրված կյանքեր, մշտական կարոտով մնացած մայրեր և հայրենիքում կիսատ տեղեր։

Նրանք՝ այդ հազարվոր ընկածները,վաղվա հայրնեիքի ապագան էին, կառուցողները, կրթողները, շենացնողները։ Այսօրվա այս նյութի հերոսը կին է, ով պակաս հզոր չէ։ Անմահացած հեոսուհին Սուսաննան է։ Նա դիպուկահար էր և մեծ հայրենասեր։ Այսօր նրա զավակները, նրա ընտանիքն ասես գլխատված լինեն։

Սուսաննայի որդին պատմել է, որ մայրիկի զոհվելու օրը գիշերը երազ է տեսել։ Երազում մայրը նրան հայտնել է, որ նա մենակ չէ, որ միշտ իր հետ կլինի։ Այնուհետև ստացվել է բոթը։

Բոթ, որ ասես գլխատել է ընտանիքը։ Սուսաննայի կյանքի դաժան ավարտի վերաբերյալ մանրամասներին առաջարկում ենք ծանոթանալ վարը կցված տեսանյութում։