Զոհվածների մեջ որդուն փնտրող հայրը նրան ողջ է գտել․ ուշագրավ պատմություն


2020 թվականի աշունն ի վեր հազարավոր ծնողների համար բարի լուրերը դադարեցին գոյություն ունենալ։ Սակայն ի ուրախությունբոլորիս, բարի լուր, այնուամենայնիվ, լինում է և, այո՛, հրաշքներ կյանքում լինում են։

Օրես հրաշքի նմանվող բարի լուր է հայտնել Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը։ Նա համացանցային տիրույթում գրառում է կատարել, որտեղ պատմում է, որ պատերազմի օրերին փողոցում հանդիպել է լուսանկարիչ Հակոբ Պողոսյանին և լրագրող Էդիկ Բաղդասարյանին։

Նրանք մտահոգ զրուցել էին, երբ մոտեցել է մի մարդ և պատմել՝ որդու անունը մահացածների ցուցակում է տեսել, փնտրում է նրան։

Նրանք փորձել են օգտակար լինել և նշել են, թե ուր պետք է դիմի աճյունը գտնելու համար։ Գեղամ Բաղդասարյանը կիսախելագարված ծնողին ասել է, որ մի քանի անգամպատահել է, որ չճշտված տեղեկություն է եղել ցուցակներում, որոնք հետո ճշտվել են։

Եվ ահա Գեղամը օրերս հանդիպել է Հակոբին, ով հայտնել է, որ որդուն փնտրող ծնողը նրան ողջ է գտել․․․ Նմանօրինակ լուրերը երանի թե միշտ ու բոլորի մոտ լինեն։


Понравилась статья? Поделиться с друзьями: