Սիրուշոն, ինչպես հայտնի է, սպասում է երրորդ երեխային։ Նա գտնվում է հղիության յոթերորդ ամսում։ Եվ դա խոչընդոտ չէ նրա ակտիվ կենսագործունեության համար։ Երգչուհին է՛լ ավելի մեծ եռանդով շարունակում է իր աշխատանքային գործունեությունը։

Ավելի վաղ նա տեղեկացրել էր երկրպագուներին, որ ողջ ընթացքում փորձելու է ամեն բան հասցնել, և բոլոր պլանավորած աշխատանքներն ի կատար ածել։ Այս օրերին Սիրուշոն չափազանց ակտիվ է համացանցային տիրույթում։

Նա ամենօրյա պարբերականությամբ ցույց է տալիս իր առօրյան՝ ինչպես աշխատանքային, այնպես էլ ընտանեկան։ Այս անգամ ինսթագրամյան պպատմություններ բաժնում երգչուհին ցույց է տվել, թե ինչպես է անցկացրել օրն աշխատավայրում։

Նա սիրով ցուցադրել է իր վարսահարդարման ընթացքից կադրեր։ Նա անգամ ինքնուրույն կտրել է վարսերը։ Կադրերից մեկին Սիրուշոն կցել է․ «Զգացի՞ք ցավը» գրառումը։

Լուսանկարում Սիրուշոյի վարսերը չափազանց ձիգ են եղել հավաքված։ Մի քանի ուշագրավ կադրեր ներկայացնում ենք նյութին կից։