«Երջանկություն է ունենալ կյանքում քեզ պես մաքուր մի քույր»․ Սոնա Ռուբենյանը հարազատ քույրիկի հետ լուսանկար է հրապարակել․ ահա թե որտեղ են քույրերը


Սոնա Ռուբենյանը, ով հանրության կողմից անչափ սիրված երգչուհի է, նոր հրապարակում է կատարել։ Երգչուհին հանրայնացրել է հարազատ քույրիկի հետ լուսանկար և շնորհավորել նրան ծննդյան առիթով։

Ինչպես հայտի է՝ Սոնայի հայրական  ընտանիքում երեխաները երեքն են․ Սոնան, քույրը և եղբայրը։ Երգչուհին երբեմն նրանց հետ համատեղ լուսանկարներ է ներկայացնում։

Տարբեր առիթներով նա նշել է, թե որքան է սիրում քրոջն ու եղբորը և հպարտանում նրանցով։ Սոնայի քույրը՝ Մերի Ռուբենյանը, երեկ տոնել է տարեդարձը։

Այդ առիթով երգչուհին գրել է․ «Ծնունդդ շնորհավոր, իմ Մերի․․․ երջանկություն է ունենալ կյանքում քեզ պես մաքուր, լույսը ու սերը իր սրտում պահող մի քույր»։ Քույրիկին նվիրված  այս հրաշալի տողերը երգչուհու՝ վերջերս ներկայացրած նոր երգի բառերն են։

Այդ ստեղծագործությունը նվիրված է քրոջը։ Լուսանկարում քույրերը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում են՝ հերթական հանգստի ժամանակահատվածում։ Լուսանկարը ներկայացնում ենք նյութին կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: