Երկու եղբայրները կռվել են նույն ճակատում, սակայն այդ օրերին չեն տեսել իրար․Հարութը վերականգնվել է, սակայն եղբայրն․․․


Արցախ աշխարհն  այն պարիսպն է, որը պահպանում է Հայաստանի ամբողջականությունը, իսկ Հայաստանի որդինիները փայփայում են այդ փոքրիկ Արցախ աշխարհը։ Հազարավոր ընտանիքների լույսը մարեց, քանի որ որդիները հանուն Արցախի գնացին ու կյանք նվիրեցին կյանքի դիմաց։

Հազարավոր ընտանիքների կյանք ենք պարտք։ Ապագա սերունդներին պետք է կրթել հայրենասիրական այնպիսի վեհ գաղափարներով, որ նպատակը հայրենիքի կառուցումն ու շենացումը լինի։ Ճանաչենք անուն առ անուն հանուն հայրենիքի ընկած տղաներին։ Ներկայացնելու ենք Սարո Թունյանի հերոսական կյանքի ուղին, որը, ցավոք սրտի, կարճ տևեց։

Ծառայությունն անցել է Մարտունի 2-ում։ Լավ ծառայության համար արժանացել էր «Հայոց բանակի գերազանցիկ», «Քաջարի մարտիկ», «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշաններով, պատվոգրերով և շնորհակալական նամակներով, ստացել սերժանտի կոչում։

Ծառայությունն ավարտել էր 2020-ին։ Սարոն Արցախցի էր։ Պատերազմի սկսման պահին եղբայրը ծառայում էր։ Սարոն հորեղբոր տղայի՝ Նարեկի հետ շտապեց եղբորը՝  Հարութին օգնության։ Եվ որպես փորձառու դիպուկահար՝ լծվեց հայրենիքի պաշտպանության գործին։ Հոկտեմբերի 26-ին հակառակորդի նռնակը շատ մոտ պայթեց և Սարոն ընկավ։

Նույն օրը ծանր վիրավորում է ստանում նաև Հարութը։ Երկու եղբայրները կռվել են նույն ճակատում, սակայն այդ օրերին չեն տեսել իրար։ Հարութը վերականգնվել է, սակայն եղբայրն ու հայրեի հողը այլևս չկան։ Սարոյի ու Հարությունի մանկությունը մնաց թուրքին։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!