«Երիտասա՛րդ, Ռոբիկին ասա` թող քեզ «սգից» հանի. դրա համար ընդամենը կարող է հուշեր պատմել իր ղեկավարած տարիների դատարանների մասին»․ Լիզա Ճաղարյան


Լիզա Ճաղարյանը, ով ֆեյսբուքյան օգտահաշվում մշտապես անդրադառնում է քաղաքական անցուդարձին, այս անգամ կրկին գրառմամբ է հանդես եկել, որտեղ խոսել է Արամ Վարդևանյանի մասին և զարմանք հայտնել, որ վերջինս դատական անարդարությունները ծանր է տանում։

Ճաղարյանը կարծում է, որ Վարդևանյանը Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին չափահաս երիիտասարդ է եղել և պետք է որ հիշի այդ տարիների անարդարությունների մասին։

Գրառման մեջ լիրագրողը հեգնել է Վարդևանյանին՝ նշելով, որ այդ տարիներին նա երիտասարդ էր և գլուխը գրքերից չէր բարձրացնում, որի պատճառով էլ չի նկատել, թե շուրջն ինչ է կատարվում։

«Շատ խոստումնալից եւ նույնքան նպատասլաց երիտասա՛րդ, Ռոբիկին ասա` թող քեզ «սգից» հանի. ընդամենը կարող է հուշեր պատմել իր ղեկավարած տարիների դատարաններից։

Թե չէ բոլորիս աչքի առաջ ձեռից գնում ես «ցնցվելով»։ Մենք էլ հո տիրոջդ պես անհոգի չենք, որ անտարբեր նայենք` ոնց ես տվայտվում»,- գրել է Ճաղարյանը։


Понравилась статья? Поделиться с друзьями: