Նազենի Հովհաննիսյանը հերթական գեղեցիկ հրապարակմամբ է հանդես եկել։ Նա այնքան զգույշ ու տեղին է ընտրում բառերը, որ ակամայից կարելի է սիրահարվել դերասանուհու, հաղորդավարուհու գեղեցիկ խոսքին։

Այս անգամ Նազենին հանրայնացրել է Ավետ Բարսեղյանի հետ համատեղ լուսանկար և կից գրառման մեջ հայտնել իր սերը նրա հանդեպ։

Նազենին գրառման մեջ նշել է,որ Ավետի ծննդյան օր չէ, պարզապես ցանկացել է կիսվել իր մասին։ Նա մասնավորապես գրել է․ «Ավետը, երբ քաղաքում է, ես գիտեմ, որ ամեն ինչ լավ կլինի..․ երբ քաղաքում է՝ տունս ասես լցվի։

Երբեք չենք պայմանավորվում ինչ ենք հագնելու ու միշտ նույն երանգների մեջ ենք։ Մի քանի դար ուշացած մեր ոճով և անբուժելի լավատեսությամբ։ Քաղաքը մարդկանցով է ապրում միայն, նրանք են արյունատար անոթն էլ, արյունն էլ։

Իմ Ավետը շատ Երևան է, շատ իսկական է և շատ կարևոր։ Չէ, ծնունդը չի էսօր, ոչ էլ հատուկ առիթ կա․․․ ուղղակի՝ իմ Ավետն է՝ կանաչով պատված»։