Ժամեր առաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Արփինե Հովհաննիսյանը պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ոստիկանների աշխատանքը՝ ասել է, որ նրանց աշխատանքը պետք է բաժանել երկու փուլի՝ մինչև պատերազմը և պատերազմից հետո։

Մինչ պատերազմը ոստիկաններն աշխատել են այնպես, որ քաղաքական ընդդիմախոսների հանդեպ ճնշումներ լինեն, իսկ պատերազմից հետո իրավապահ ողջ համակարգը լծված է վարչապետի և նրա ընտանիքի անվտանգությունն ապահովելու գործին։

Արփինե Հովհաննիսյանը նշում է, որ իրավապահ մարմինները եթե չեն անում այն, ինչի համար վճարվում են , բնականաբար պետք է անեն այլ բան և նրա կարծիքով այդ այլ բանը՝ Փաշինյանի անվտանգությունը պահպանելն է և հետևաբար երկրում հնացագործությունների թիվը պետք է շատանար։

«Եվ իսկապես Հայաստանում անվտանգ չէ բոլոր առումներով՝ ո՛չ սահմաներում, ո՛չ էլ պարզվեց Երևանում, Երևանի սրտում և սա տրամաբանական է։

Այդ թվում նախընտրական տրամաբանության շրջանակում»,- ավարտել է խոսքը Արփինե Հովհաննիսյանը։ Տեսանյութը՝ կից։