Ես քեզ փնտրում եմ ամենուր. Օլգա Այվազյանի անսահման հուզիչ գրառումը մայրիկի մասին


90-ականներից հայտնի երգչուհի Օլգա Այվազյանն այս շրջանում կարծես աշխատանքային դադարի մեջ է։ Նա երկու երեխաների մայրիկ է և զբաղվում է փոքրիկների խնամքով և դաստիարակությամբ։ Սակայն ամբողջովին չի հեռացել ասպարեզից։

Սիրված երգչուհին ակտիվ է համացանցային տիրույթում և հետևորդնրի, երկրպագուների հետ սերտ շփումներ է պահպանում։

Օլգա Այվազյանը վերջին տարիներին ողբերգություններ ապրեց։ Նա կորցրել է մայրիկն և հայրիկին։

Հաճախ կարելի է հանդիպել Օլգայի հուզիչ և կարոտով լեցուն գրառումներին ու հրապարակումներին ծնողների մասին։ Երգչուհին հերթական հրապարակումն է կատարել, որտեղ նշել է, թե որքան է կարոտել մայրիկին։

Օլգայի հրապարակումն  առանաց արցունքների հնարավոր չէ կարդալ։ Նրա մայրը հիվանդ էր և փրկել նրան չհաջողվեց։ Մայրիկի ծննդյան օրվա կապակցությամբ երգչուհին հրապարակել է մայրիկի լուսանկարը, որն էլ մակագրել է հուզիչ գրառմամբ։

Մակագրված լուսանկարը ներկայացնում ենք նյութին կից։ Երգչուհուն մաղթում ենք ծով համբերություն։


Понравилась статья? Поделиться с друзьями: