«Ես կսպանեմ իմ սերը քո հանդեպ․․․դու ինձ կոտրեցիր․․․»․ Անահիտ Սիմոնյանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել


Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը շաբաթներ առաջ իր երկրպագուներին հայտնել էր, որ անակնկալ է մատուցելու։ Եվ այսօր երգչուհին ներկայացրել է նոր երգի պրեմիերա։ Երգը կոչվում է «Я убью свою любовь к тебе…»։ Խոսքերն ու երաժշտությունը պատկանում է toporikovmusic-ին։ Տեսահոլովակը նկարահանվել է Սևանում։

«Ես կսպանեմ իմ սերը քո հանդեպ, ես այն կսպանեմ․․․դու ինձ կոտրեցիր»,- հնչում է երգի բառերում։ Մեղմ և անչափ հուզական երգ է։ Երգչուհու երկրպագուները մեկնաբանություններում արտահայտել են իրենց հիացմունքը և նշել , որ անչափ երկար են սպասել սիրելի երգչուհու կատարմամբ նոր ստեղծագործության։

Որոշ օգտատերեր բացի հիացմունքից, շնորհակալական խոսքեր են հղել հրաշալի երգի համար, ինչպես նաև շնորհավորել են պրեմիերայի կապակցությամբ։

Անահիտը տարբեր հարցազրույցներում հաճախ է նշել, որ երգարվեստն իր համար հիմնական աշխատանք չէ, այն հոբբի է, առանց որի ապրել չի կարող։

Անահիտը դիզայներական գործունեությամբ է զբաղվում, որը նույնպես անչափ շատ  է սիրում։ Անահիտի նոր երգի պրեմիերան կարող եք դիտել վարը․


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!