«Ես երջանիկ եմ, երբ քեզ տեսնում եմ վառվող աչքերով․․․»․ Մենչի ավագ դուստրը նշանադրվել է․ տեսանյութ


Արմեն Պետրոսյանը, ով առավել հայտնի է Մենչ անունով, բավականին ակտիվ է համացանցային իր հարթակներում։

Նա հետևորդների հետ կիսվում է ինչպես աշխատանքային նորություններով, այնպես էլ սիրով ներկայացնում է ընտանեկան առօրյան։ Սիրված դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի ավագ դուստրը նշանադրվել է։

Հայրիկն անչափ երջանիկ է դստեր երջանկությամբ։ Էլինային սիրելի առաջարկություն է արել Սարգիս Եղիազարյանի համերգի ժամանակ։ Իսկ օրվա հետաքրքրական դրվագներով Մենչը կիսվել է համացանցային իր հարթակում։

Կադրերում կարելի է տեսնել, թե ինչպես է սիրահար զույգը պարում բեմի վրա և այլ դրվագներ։

Սարգիս Եղիազարյանի համերգին ներկա են գտնվել մի շարք ամերիկաբնակ հայ արտիստներ ևս։

Երջանիկ հայրիկը հանրայնացնելով ավագ դստեր՝ Էլինայի մասնակցությամբ կադրերը՝ կից կատարել է հետևյալ գրառումը․ «Շնորհավոր, իմ աղջիկ։ Ես երջանիկ եմ, երբ քեզ տեսնում եմ վառվող աչքերով։ Սիրում եմ քեզ շաաաաատ․․․»։ Այս գրառումը հուզել է Մենչի հետևորդներից շատերին։


Понравилась статья? Поделиться с друзьями: