Թամարա Գևորգյանը երկար լռությունից հետո նոր ֆոտոշարք է ներկայացրել։ Դերասանուհին ամիսներ առաջ վթարի էր ենթարկվել և չնայած բուժման ու վերականգնողական ընթացքին՝ նա մասնակցություն ուներ ներկայացումներին։

Նոր լուսանկարները թույլ են տալիս եզրակացնել, որ դերասանուհին ոտքի է կանգնել։ Այդ առիթով անչափ ուրախ են Թամարայի երկրպագուները։

«Ես երբեմն կարող եմ չհասկանալ քեզ, բայց այնպե՜ս եմ հավատում… Այնպե՜ս եմ հավատում… Հենրի Սենկևիչ «Առանց Դավանանքի»»,- ահա այսպես է մեկնաբանել դերասանուին նոր ֆոտոշարքը։

Լուսանկարներում դերասանուհին ներկայացել է նուրբ ու առօրյա շպարով և անչափ գեղեցիկ տեսք ունի։ Լուսանկարներից մեկում նա իր շնիկի հետ է։

Հայտնի է, որ շնիկին նվիրել է Թամարայի սիրելին, որպեսզի ուրախացնի նրան։ Դա այն օրերին էր, երբ Թամարան դեռ հիվանդանոցում էր և գտնվում էր ինտենսիվ բուժման մեջ։

Դերասանուհու երկրպագուները մեկնաբանություններում հայտնել են իրենց ուրախությունը և ջերմ խոսքեր հղել Թամարային։