Ավետ Բարսեղյանը համացանցային հարթակներում վերջերս մեծ ակտիվություն է սկսել ցուցաբերել։ Պոետը, ինչպես անվանում են նրան ընկերները, անձնական բնույթի հրապարակումներ հազվադեպ է կատարում։

Նա հիմնականում հետևորդներին է ներկայացնում իր ստեղծագործությունները։ Եվ ահա Ավետը հերթական ստեղծագործությամբ է կիսվել, որտեղ անդրադարձել է մարդկային կարևորագույն մի հատկանիշի՝ ներելուն։ Բանաստեղծությունն այդպես էլ վերնագրված է՝ Ներում եմ։

Ավետը գրել է, որ ներում է և համբերում։ Ներում է, որպեսզի մոռացվեն բոլոր վեճերը, որպեսզի ինքը մնա նույն դերում, որում որ կա։

Եվ ներելու, բարեգթության նոտան շարունակելով՝ հեղինակը հայնում է, որ պատրաստ է համբուրել նրան, ով իրեն նեղացրել է։ Եվ նման պատրաստակամությունը իրական երջանկություն է։

Ավետի հեղինակային այս բանաստեղծությունն իսկապես գեղեցիկ է ստացվել և արժի այն վերլուծել ու հասկանալ տող առ տող։ Բանաստեղծությանն ամբողջովին ծանոթանալու համար առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութը։