Աշխարհի բոլոր հայերի մայրաքաղաքն այսօր նոր ու շքեղ հանդերձանքով պատրաստ է Ամանորին և հյուրընկալ դռներն է բացել հազարավոր հյուրերի առջև։

Հանրային քննարկումներն այս տարի չեն վերջանում։ Քաղաքացիները, մասնագետները հանրային կերպով արտահայտեցին իրենց կարծիքը և դժգոհությունը։

Այս ամենին հետևեց քաղաքապետի պատասխանը։ Հրաչյա Սարգսյանն իր գրառոմը սկսել է այն մտքով , որ առաջիկայում ամեն քայլ արվելու է իրավիճակը շտկելու համար, այնուհետև խոսել այն եզակի հնարավորության մասին, որ Երևանն առաջիկայում կհյուրընկալի եվրոտեսիլյան պատվիրակություներին, ապա ընդգծում, որ անհրաժեշտ է Երևանն ու երևանցուն լավագույնս ներկայացնել աշխարհի առջև։

Քաղաքապետը նաև գրել է, որ քննարկումներն է՛լ ավելի շատ կլինեին զարդարանքներ չլինելու պարագայում, ապա առաջարկել գնահատել արդեն իսկ արված աշխատանքը և բալիներին հաղորդակից դարձնել հրաշքին, քանզի Հանրապետության հրապարակը հենց հրաշքի մաս է դարձել։

Քաղաքապետն այսօր բոլորին հրավիրում է վառել գլխավոր տոնածառի լույսերը և ականատես լինել հրաշքի։