Այսօր կառավարության առավոտյան նիստիին Փաշինյանը խոսեց մի փաստաթղթի մասին, որը պատրաստվում է ստորագրել, եթե հակառակորդ երկիրը բավարարի որոշ պայմանները։

Այս մասին նշել էր, որ այո՛, ստորագրվելու է փաստաթուղթ, բայց նշել էր՝ կոռեկտ չի լինի իր կողմից, եթե հանրայնացնի։ Հայտարարությունից ժամեր անց հանրայնացվեց ինչ-որ փաստաթուղթ և կից հայտարարվեց, որ ստորագրվելիք թուղթն է։

Ողջ օրվա ընթացքում փաստաթուղթը շահարկվեց, քննադատվեց։ Եվ ահաՆիկոլ Փաշինյանը տվյալ թղթի վերաբերյալ հայտարարություն է կատարել։

Նախ նշել է՝ ոչ մի գաղտնի փաստաթուղթ ուղղակի գոյություն չունի։ Նշել է, որ ընդամենը աշխատանքային թուղթ է։ Եվ ընդգծել է, որ հանրայնացված թղթի 90 տոկոսը փակված է։ Տարածողները նշում են, որ այն դավադրություն է։

Փաշինյանը նկատում է՝ եթե դավարություն է, ապա բաց արեք տողերը, որ բոլորը տեսնեն այդ դավադրությունը։ Այս մասին այսօր ելույթում ասել է Փաշինյանը ԱԺ արտահերթ նիստին։