«Դե հիմա մենք հո չենք կարող գերիներին վերադարձնել ամեն գնով»․ Հովիկ Աղազարյան․ տեսանյութ


Երեկ Հովիկ Աղազարյանը լրագրողների հետ ճեպազրույց է ունեցել, որի ընթացքում մի շարք հարցերի է անդրադարձել՝ այդ թվում վարչապետի այն արտահայտությանը, որ գերիները կներեն, եթե նրանց վերադարձը 1-2 ամսով ուշանա։

«Դե հիմա մենք հո չենք կարող գերիներին վերադարձնել ամեն գնով»,- ասել է Աղազարյանը, ինչն անմիջապես մեծ աղմուկ և քննադատությունների ալիք է առաջ բերել։

Իսկ լրագրողի այն պնդմանը, որ քարտեզներ են տրամադրվել գերիներին վերադարձնելու դիմաց, պատգամավորը պատասխանել է, որ դրանք սպառված չեն և այդօրինակ փոխանակում առաջիկայում կրկին հնարավոր կլինի։

Աղազարյանը նաև նշել է, որ գերիներ չլինելու պարագայում անգամ , քարտեզներն, այնուամենայնիվ, պետք է տրամադրվեր, քանի որ հայկական կողմը պարտավոր էր հետպատերազմյան փուլում հակառակորդի վերահսկողության տակ անցած տարածքների քարտեզները տրամադրել, քան որ այնտեղ կարող են զոհվել խաղաղ բնակիչներ։

Աղազարյանի ճեպազրույցը մանրամասնորեն և ամբողջությամբ կարող եք դիտել վարը ներակայացված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!