«Դե կեր»․ Էդմոն Մարուքյան․ հայ մարզիկը հաղթեց ադրբեջանցուն․ հայի ուժը բռունցքի մեջ է, այլ ոչ ԱԹՍ-ների․ տեսանյութ


Այս օրերին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթանում են օլիմպիական ամառային խաղերը, որտեղ մասնակցություն ունեն նաև հայ մարզիկները։

Հայ մարզիկների հետ Տոկիո է մեկնել նաև հայ պատվիրակությունը, որի կազմում է գտնվում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Օլիմպիական խաղերի մեկնարկի օրը լրագրողի հետ զրույցում նախագահն ընդգծել է, որ ոգևորված է հայ մարզիկով և բոլորին հաջողություններ է մաղթել։

Իսկ այսօր հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթական ելույթ ունեցավ՝ ծնկի բերելով հակառակորդին՝ ադրբեջանցի բռնցքամարտիկին։

Հայ մարզիկի հաղթանակը ոգևորիչ է։ Հայ ժողովուրդը հպարտությունից ցնծում է։ Այս մենամարտից մի դրվագով իր օգտահաշվում կիսվել է Էդմոն Մարուքյանը և  լուսանկարին կից գրել է․ «Դե կեր»։

Հայ օգտատերերը ոգևորիչ մեկնաբանություններով են հանդես գալիս համացանցային տարբեր հարթակներում և հպարտությամբ լի գրառումներ կատարում։ Ահա հայի իրական ուժը, որը բռունցքի մեջ է, այլ ոչ ԱԹՍ-ների։ Հովհաննես Բաչկովի հաղթական մենամարտը դիտեք վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!