«Դեռ պատանի տարիներին ես եկել եմ մի քանի շատ պարզ, բայց կարևոր եզրահանգման»․ Նազիկ Ավդալյանի անչափ կանացի կերպարը և կյանքի վերաբերյալ կատարած եզրահանգումները


Նազիկ Ավդալյանը, ով պրոֆեսիոնալ սպորտը թողեց և իրեն նվիրեց ընտանիքին, հաճախ է գեղեցիկ և յուրահատուկ հրապարակումներով հանդես գալիս։

Նազիկը տարիներ առաջ լուրջ վնասվածքի էր ստացել, որն էլ պատճառ դարձավ թողնել մեծ սպորտը։ Սակայն դա պատճառ չէր, որ ծանրորդի երկրպագուները դադարեին նրան սիրել։ Նա շարունկաում է մնալ ընդունելի և սիրված։

Նազիկը հանրայանացրել է լուսանկարներ, որտեղ երբեմնի սպորտսմենը չափազանց նուրբ և կանացի կերպարանք ունի։ Նա լուսանկարներին կցել է գրառում և ցանկացել կիսվել հետևորդների հետ եզրահանգումներով։

Նազիկը մասնավորապես գրել է․ «Իմ կյանքում, դեռ պատանի տարիներին եկել եմ մի քանի շատ պարզ և կարևոր եզրահանգման, որոնցում, տարիների ընթացքում համոզվել եմ բազմիցս։ Պարզապես ցանկացա կիսվել ձեզ հետ։ Կարևոր չէ, թե ինչ ես անում, կարևոր է, թե ինչպես ես անում։

Կարևոր չէ ինչքան հեռու է նպատակդ, կարևորն է, թե ինչքան մեծ է ցանկությունդ։ Կարևորը բնավ այն չէ, թե ինչքան են սիրում, այլ այն, թե ինչպես են սիրում… Համենայնդեպս ամենակարևորները»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!