Լյուսի Հայրապետյանը հանրային այն դեմքերից է, որ հանրության ուշադրոթյան պակաս երբեք էլ չի ունեցել։

Լյուսին հանդես է եկել որպես մոդել, դերասան, այժմ ակտիվորեն զբաղվում է բլոգերությամբ և ուշագրավ հրապարակումներ կատաում հետևորդների համար։ Նա իր սոցհարթակում հաճախ է անդրադառնում կյանքի փիլիսոփայությանն ու իր հայացքներին՝ ուղղված կյանքին։ Կատարում է գրառումներ, մեջբերում հայտնի ստեղծագործողներից դիպուկ հատվածներ։

Լյուսին և Գրիշա Աղախանյանն այս անգամ միասին են հանդես եկել։ Նրանք հանրայանցրել են մի տեսանյութ, որտեղ Գրիշան ամուսության առաջարկություն է կատարում Լյուսիին, սակայն վերջինս մերժում է նրան։

Տեսանյութն, իհարկե, հումորային բնույթ ունի։ Այն շատ զվարճալի է ստացվել և առաջ է բերել հետևորդների ծիծաղը։ Ոմանք էլ մեկնաբանելով հրապարակումը՝ նշել են, որ հետաքրքիր կլիներ նրանց միասին տեսնել։

Գրշան տեսանյութին կից գրել է․ «Բայց ափսոս չեմ կարող, գտնել սրտիդ բանալին…»։ Այն առաջարկում ենք դիտել վարը։