«Գտե՛ք այս մորքուրին ու տարեք լարվածության գոտի՝ Վերին Շորժա ու փոխանակեք մեր զինվոր տղաների հետ»․ Նաիրա Զոհրաբյան․ տեսանյութ


ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը համացանցային իր հարթակում մի տեսանյութ է հանրայանացրել, որտեղ պատկառելի տարիքի մի կին հայտարարում է․ «Թող մեզ Ալիևը սպանի, թող Ալիևը կոտորի, այո՛»։

Ճիշտ է, կնոջ հայտարարությունը, մեղմ ասած, տարօրինակ է, սակայն ակնհայտորեն կնոջ խոսքերը կոնտեքստից կտրված են։ Տեսանյութը կիսատ է։

Հանրայնացված տեսանյութին Նաիրա Զոհրաբյանը գրառում է կցել, որտեղ հորդորել է գտնել տեսանյութի տիկնոջը և առաջարկել նրան ու նրա նման տիկնանց և տղամարդկանց տանել առաջնագիծ և փոխանակել գերիների հետ։ Զոհրաբյանը մասնավորապես գրել է․ «Գտե՛ք այս մորքուրին։

Նրա նմանները շատ են։ Նրանք ուզում են, որ Ալիեւը իրենց կոտորի։ Какое совпадение։ Նույն բանն է ուզում նաև Ալիեւը։

Հիմա առաջարկս՝ օպերատիվ գտնում ենք այս մորքուրին ու նրա բաղադրությամբ մյուս մորքուրներին եւ քեռիներին, առանց վայենկոմատ տանում ենք հենց էս պահին լարվածության գոտի՝ Վերին Շորժա ու փոխանակում ենք մեր զինվոր տղաների հետ։ Ի վերջո, կնոջ ցանկությունը պիտի հարգել։ Անգամ եթե նա 107 տարեկան է»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!