Բրիտանացի 95-ամյա երկվորյակները համացանցի աստղ են դարձել


Համացանցում կարելի է հայտնի դառնալ ամեն տարիքում։ Դա հենց ապացուցել են բրիտանացի 95-ամյա երկվորյակները՝ Լիլը և Դորիսը, որոնք բնայվում են Անգլիայում։ Տատիկները զարմացնում են զբաղմունքներով։ Ինչով ասես նրանք չեն զբաղվում։

Քույրերն ակտիվ կյանք են վարում, տարբեր ժամանցային միջոցառումների այցելում, անգամ մարզադաշտից ֆուտբոլ դիտում։ Նրանց համար խորթ չեն նաև գեղեցկության սրահները։ Երկվորյակները կինոթատրոններ են այցելում, բաց չեն թողնում կինոնորույթները։

Տպավորություններով կիսվելու համար քույրերն ինստագրամյան էջ են բացել՝ «Թիփթոն» անվանումով։ Լուսանկարներն արագ հրապարակելու համար նրանք սովորել են սմարթֆոնից օգտվել։ Բոլոր լուսանկարներում կանայք ժպտում են և կենսուրախ տեսք ունեն։ Լիլը և Դորիսն Անգլիայի ամենատարեց երկվորյակներն են, հայտնի են և հյուրընկալվում են հեռուստաշոուներին։

Երկար ապրելու և անսպառ էներգիայի գաղտնիքը ոգելից խմիչք օգտագործելն է։ Տատիկներին խմիչքը չի խանգարում լավ մարզավիճակում լինել, ինչի ապացույցն ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարներն են։

Նախանձով ենք նայում այս տատիկներին՝ հույս ունենալով, որ տարեց հասակում նման եռանդով կվերաբերվենք կյանքին։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!