Ինչպես արդեն տեղեկացրել էին ավելի վաղ՝ Բեն Ավետիսյանի կինը սպասում է իր առաջնեկին։ Զույգն արդեն հայտնել է, որ դուստր է ունենալու։

Այդ առիթով երիտասարդ ծնողներն անսահման ուրախ են և համացանցային իրենց հարթակներում հաճախ են կիսվում ծնողական նվիրական զգացումներով։ Նրանք անհամբերությամբ սպասում են երեխայի լույս աշխարհ գալուն։

Դեռևս ամիսներ առաջ զույգը տեղափոխվել էր Ամերիա և այնտեղ մշտական բնակություն հաստատել։ Այժմ Դիանան գտնվում է հղիության վերջին ամիսների ընթացքում և համացանցային տիրույթում ակտիվությունն է՛լ ավելի է մեծացրել։

Նա ցույց է տալիս իր առօրյան և թե ինչպես է վայելում հղիությունը, մայր դառնալու բերկրանքը։ Նա հերթական հոլովակն է հանրյանցրել, որտեղ ցույց է տվել, թե ինչպես է որովայնում փոքրիկը շարժվում։

Հոլովակն անչափ հուզիչ է ստացվել։ Հոլովակը դիմահարդարը մակագրել է հետևյալ կերպ․ «Ծեծում ա ինձ, պապայիկ»։ Իսկ տեսանյութը ներկայացնում ենք վարը։