Բարդ ճանապարհ անցանք ես և դու․․․ քո կողքին ես ինձ աննկարագրելի պաշտպանված եմ զգում․ Դիանա Գրիգորյան


Այսօր՝ նոյեմբերի վեցին, Դիանա Գրիգորյանը տոնում է որդու տարեդարձը։ Այդ առիթով պրոդյուսեր սցենարիտը ջերմ և միևնույն պահին հուզիչ հրապարակում է կատարել և այդ կերպ շնորհավորել սիրելի որդուն։

Դիանան մասնավորապես գրել է․ «Թանկ է հեռավորության գինը: Քո պաշտպանության կարիքն արդեն ամեն վայրկյան եմ զգում, որովհետև մեծ ես, որովհետև իմ ամենամեծ Սերն ես, որովհետև միակս ես: Իմ դրական, բարի, ծայրագույն ազնիվ, գնահատող և միշտ շնորհակալ, իմ Շառլ… Բարի է ծնունդդ․․․ Աստծո բարեհաճ կամքն էր, որ պիտի ծնվեիր։

Բարդ ճանապարհ անցանք ես և դու, մինչև Տիրոջ բարեհոգությամբ կայացավ մեր սպասված և լույս հանդիպումը..․ 06.11.2007-ին լույս աշխարհ եկար ու նոր, բացառիկ զգացողություն նվիրեցիր ինձ: Թող երիցս օրհնվի այդ օրը:

Օրհնված, առողջ, բարեբեր, չափազանց սիրուն և խաղաղ կյանք ապրես, իմ Շառլ: Շնորհակալ եմ Արարչին իմ երկու լույսերի համար, շնորհակալ եմ, որ ինձ զերծ չպահեց բնության ամենամեծ պարգևից՝ Մայրանալուց:

Այո, թերևս, թանկ է հեռավորության գինը… Որովհետև քո կողքին ես ինձ աննկարագրելի պաշտպանված եմ զգում …Բարի տարեդարձ…»։


Понравилась статья? Поделиться с друзьями: