Արևիկ Ուդումյանն մի քանի օր է, ինչ գտնվում է Արցախում։ Նա ահազանգում է Արցախի խնդիրները։ Իսկ ինչպես հայտնի է, այսօր Արցախի համար մեկ խնդիրը գազի բացակայությունն է։

Հայտնի է, որ գազատարը վնասել է ադրբեջանական կողմը մարտի ութին և հետագա օրերին խոչընդոտում է վերանորոգման աշխատանքները։

Արևիկը Արցախից տեսանյութ է հանրայանցրել, պատմել և ցույց տվել, որ գտնվում են այնտեղ և խոսել է խնդիրների մասին։

Հաղորդավարուհին հայտնում է, որ թշնամին Մարտի 8-ին Արցախի կանանց նվեր է մատուցել և վնասել գազատարը և առ այսօր այնտեղ չկա գազ, հետևաբար՝ ջեռուցում, տաք ջուր և այլն։ Այնուհետև նշում է, որ լինում են դեպքեր, երբ անջատվում են նաև լույսերը։

Արևիկը տեսանյութին կից գրել է․ «Արդեն օրեր է` Արցախում չկա գազ ու հայտնի չէ` երբ է լուծվելու խնդիրը․․․»։ Հաղորդավարուհու տեսանյութը Արցախից՝ դիտեք վարը։