Արփի Գաբրիելյանի և Միհրան Ծառուկյանի տոնական հրապարակումները․«Իմ լույս տղա»


Նախօրեն շատերի համար կրկնակի տոնական օր էր, քանի որ այն նաև համընկնում էր իրենց համար կարևոր ընտանեկան իրադարձությունների, ծննդյան տոների հետ։

Այս առումով տոնական օրը կրկնակի խորհրդանշական էր նաև Միհրանի ու Արփիի համար, ովքեր նշում էին Սուրբ Զատկիը և իրենց որդու ինն ամսականը։

Միհրանն իր սոցհարթակում ընտանեկան գեղեցիկ լուսանկար էր տեղադրել, որտեղ իրենց բալիկը՝ փոքրիկ Ռոբերտը Զատկի ներկած ձու ունի ձեռքին։ Նա այդ ընտանեկան գեղեցիկ կադրով էր շնորհավորել բոլորի Սուրբ Զատիկը։

Արփի Գաբրիելյանը փոքրիկ նկարահանված կադր էր տեղադրել իր էջում՝ գրելով․ «Իմ լույս տղա, ինն ամսական»։

Արփիի հրապարակած կարճ տեսանկարահանված նյութի մեջ Արփին երևանյան զբոսայգիներից մեկում նստած վայելու է փոքրիկ Ռոբերտի հաճելի ներկայությունը, իսկ նրան այդ պահին ուղեցում է Միհրանի Քեզ օրորեմ օրորոցային երգը, որը գրվել է հատուկ Ռոբերտի համար։

Նշենք, որ ամուսինները շաբաթ օրն ընտանեկան զբասանք էին կազմակերպել իրենց բալիկի հետ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!