Կեսգիշերից սկսած Հայաստանն անհանգիստ է, անհանգիստ են նաև աշխարհով մեկ սփռված հայությունը։ Բոլորին է մտահոգում հայրենիքի ճակատագիրը․ արդյոք ի՞նչ է սպասվում արդեն վրավոր հայրենիքին, ոչ ոք ոչինչ ասել չի կարող։

Մարդիկ աղոթքով միայն անհանգիստ ժամեր են անցկացնում։ Ազատություն ռադիոկայանը որոշակի տեղեկություններ է ներկայացրել, որտեղ թղթակիցը խոսել է սոթքեցիների հետ։

Համայնքապետարանը հայտնել է, որ Սոթքում երեք տուն է վնասվել և այդ տեղանքին արգելել են մոտենալ։

Սոթքի տղամարդիկ օգնել են տարհանել կանանց և երեխաներին։ Նրանց խոսքով՝ մնացել են մի քանի ընտանիքներ, որտեղ հաշմանդամություն ունեցող մարդիկ են։

Նրանց տարհանել կօգնեն Կարմիր խաչի աշխատակիցները։ Իսկ հարցին, թե ինչպե՞ս է տրամադրությունը, սահմանամերձ քաղաքացիները պատսխանում են՝ նորմալ։

Նրանք ընկճված չեն, վախեցած չեն և իրենց հայրենիքի սահմանին են։

Տարհանված բոլոր քաղաքացիները կվերդառնան, քանի որ գյուղում ունեն տուն, անասուններ և այլ, որոնք թողնել չենկարող։