Արժեզրկվեցին և մեկ վայրկյանում կոտրվեցին ու անհետացան կյանքի մասին պատկերացումներս․ այսօր Նարե Գևորգյանի տարեդարձն է


Այսօր՝ սեպտեմբերի քսաներկուսին, երգչուհի Նարե Գևորգյանի ծննդյան օրն է։ Նարեն այսօր դարձավ 32 տարեկան։

Տարեդարձի առիթով երգչուհին գրառում է կատարել, որը բավականին հուզիչ է և այնքան դիպուկ։ Նարե Գևորգյանը մասնավորապես գրել է․ «Երբևէ ունեցածս ամենադաժան տարեդարձն է… Վերջերս ինձ թվում էր, թե շատ լավ յուրացրել եմ երջանիկ լինելու բոլոր օրենքները։

Ավա՜ղ… արժեզրկվեցին և մեկ վայրկյանում կոտրվեցին ու անհետացան իմ միամիտ ու հասարակ կյանքի պատկերացումներով ստեղծված երջանիկ լինելու ամեն օրենք և կանոն։ Այսօր ուզում եմ գոնե չարժեզրկվի մեկը՝ հավերժ շնորհակալ լինելու զգացումը…

Դեռ չգիտեմ, թե քանի — քանի տարեդարձներ կունենամ, բայց այսօր և այս պահին ունեմ այդ հնարավորությունը քո՛ շնորհիվ, իմ զինվոր։ ԴՈւՔ ԿԱ´Ք, ԿԱ´Մ ՆԱԵՎ ԵՍ: Բայց ձեր կյանքի գնով ապրել չեմ ուզում… Ցանկությունս մեկն է, ամենաթանկը՝ ԽԱՂԱՂՈւԹՅՈւՆ»։

Շնորհավորում ենք երգչուհուն և լավագույնը մաղթում։ Խաղաղության բոլորս ենք տենչում։ Թող որ Աստված ականջալուր լինի բոլորիս։


Понравилась статья? Поделиться с друзьями: