«Ասկերանի քաղաքապետարան կարևոր փաստաթղթեր հասցրեցինք տանել․․․»․ ինչ է պատմում Նաիրա Զոհրաբյանն Արցախից


Նաիրա Զոհրաբյանն օրերս տեղեկացրեց, որ  մեկնել է Արցախ։ Նա շարունակում  է գտնվել Արցախում և օգնել սահմանապահներին ուժերի ներածին չափով։

Նաիրա Զոհրաբյանը համացանցային իր հարթակում հրապարակում է կատարել։ Նա հանրայնացրել է մի լուսանկար, որտեղ օդային համբյուր է ուղարկում, իսկ ետին պատին կարելի էնկատել երիտասարդ մի տղամամարդու, որն ընկղմված է հեռախոսի մեջ։

Նաիրան լուսանկարին կից գրել է և պարզաբանել, որ տղամարդը Ստեփանակերտի փոխքաղաքապետն է՝ Սուրենը, ում հետ օրեր շարունակ փորձում են օգտակար լինել արցախահայությանը։

Նախկին պատգամավորը պատմել է, թե մեկ ժամվա ընթացքում որքան բան են հասցրել կատարել Սուրենի հետ։ Նաիրա Զոհրաբյանը մասնավորապես գրել է․ «Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրենն է։

Մի ժամվա մեջ հասցրեցինք դիրքեր՝ տղաներին սիգարետ տանել, Ասկերանի քաղաքապետարան կարևոր փաստաթղթեր, հետևել, թե ինչպես է կառուցվում ռուս խաղաղապահների «գարադոկն» ու մասնակցել Ստեփանակերտի եկեղեցու աղոթքին։ Էսպիսի տղաներով է նաև պահվում Արցախը»։


Понравилась статья? Поделиться с друзьями: