«Ասաց՝ գիտե՞ս, շատ նման ես իմ կրտսեր տղային». Սիրուշոն պատմել է 11 տարեկանում ապագա սկեսուրի հետ առաջին հանդիպման մասին


Արդեն մի քանի տարի է, ինչ Սիրուշոն յութուբյան իր ալիքում նկարահանում է «Արմատ» հեղինակային հաղորդումը։ Այն շատերին է հայտնի։ Հաղորդաշարը բավականին հետաքրքիր է։ Հաղորդման շրջանակներում երգչուհին շրջում է տարբեր երկրներով, ցույց տալիս և պատմում իր հանդիպումների և շրջագայությունների մասին։

Դեռ առաջին հաղորդման նկարահանումների ժամանակ Սիրուշոն ներկայացրել էր հեղինակային հաղորդման նպատակը․ այն է՝ հայկականությունը տարածել աշխարհով մեկ։ Այս անգամ հաղորդումը նվիրված է եղել Լեհաստանում կատարած իր շրջագայություններին։

Ընթացքում երգչուհին հիշել է տարիներ առաջ Լեհաստան  կատարած իր այցի մասին և պատմել, որ այդ ժամանակ ընդամենը 11  տարեկան էր։ Համերգներից մեկի ժամանակ հենց Լեհաստանում պատահաբար հանդիպել է առաջին տիկնոջ՝ Բելլա Քոչարյանին։

Տիկին Քոչարյանը նրան ասել էր, որ շատ նման է իր կրտսեր որդուն, նշել, որ հագուստի նույն ոճն ունեն։ Երգչուհին պատմում է, որ  այդ ժամանակ նա իր ապագա ամուսնուն չէր ճանաչում և անգամ չգիտեր, որ նրանք կրտսեր որդի ունեն և ցանկացել է պատկերացնել ինչպիսին է նա։

Լեհաստանում ունեցած շրջագայությունների  վերաբերյալ Սիրուշոյի տեսանյութը կարող եք դիտել ստորև։


Понравилась статья? Поделиться с друзьями: