Առանց փշաքաղվելու անհնար է դիտել… նորապսակ զույգն այցելել է Եռաբլուր․ տեսանյութ


Անմահացած մեր հերոս տղաների տունը դարձած Եռաբլուրը կշարունակի մշտապես սրբատեղի մնալ։ Այնտեղ են այցելում հազարավոր ծնողներ, խոսում որդիների հետ, հարցեր հղում նրանց և կանգնում սառը լռության մեջ ու մնում անպատասխան։

Հազարավոր քույրեր, դուստրեր, որդիներ ու եղբայրներ են ամուսնանում և իրենց կյանքի կարևորագույն իրադարձությանը ցանկանում են հաղորդակից դարձնել սրբացած հարազատին։ Համացանցում անչափ հուզիչ դրվագներ  են տարածվել։

Կադրերում զույգը Եռաբլուրում է։ Հարսի զգեստով, անասելի հուզված հարսը սպիտակ վարդերի փնջով ծնկի էր իջել հերոսի շիրմաքարին։

Նմանատիպ հոլովակերը բազմաթիվ են, սակայն դրանցից յուրաքանչյուրն էլ անասելի հուզիչ է և առանց արցունքներրի հնարավոր չէ դիտել այդ կադրերը։ Եռաբլուր այցելած այս զույգը ի նշան խաղաղության աղավնիներ է բաց թողնում ոչ թե եկեղեցու բակում, այլ հենց Եռաբլուրում, որը խորհրադնշական է․

չէ՞ որ այդ խաղաղության համար հերոս տղաները Եռաբլուրը տուն դարձրին։ Հուզիչ կադրերը ներկայացնում ենք վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями: