«Աչքերիս առաջ Արցախի բոլոր երեխաներն են, ովքեր․․․»․ Ծովինար Մարտիրոսյանի հուզիչ գրառումը


2020-ը այն չարաբաստիկ տարեթիվն է, որը մշտապես դաջվեց յուրաքանչյուր հայի հոգում։ Այն խլեց ամեն ինչ ու ամենակրևորը։

Եվ 2020-ից ի վեր բոլորի մտքում միայն դաժան իրականությունն է։ Այ ամենի վկան Եռաբլուրն է, որտեղ լռությունը խոսում է ու սիրտ մաշում։ Վերջին օրերին բոլորի մտահոգությունները կրկնապատկվեցին և ամենուր անհանգստություն ու տագնապ կա։ Այն օդի մեջ ասես կախված լինի և պարբերաբար ավելի արագ է սկսկում օրորվել։

Իր մտորումներով, զգացողություններով  է կիսվել նաև դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը։ Նա մասնավորապես գրել է․ «Աչքերիս առաջ Արցախի բոլոր երեխաներն են, ովքեր վրեժ են ունենալու իրենց սրտում, դառնալու են տերը իրենց տան ու հողի։

Ես հավատում եմ»։ Այս կերպ դերասանուհին իր սատարումն  է հայտնել Արցախ աշխարհին՝ հայկական երկրորդ պետությանը։

Ու հավատում ենք բոլորս։ Չի կարող ճշմարտությունն ուղղակի չքանալ աշխարհի երեսից, որքան էլ փորձեն նման կերպ վարվել։


Понравилась статья? Поделиться с друзьями: