Աշոտ Ղազարյանը դեռ վաղ տարիներից սիրված է հանրության կողմից։ Նրան ճանաչում և սիրում են տարբեր տարիքային խմբերին պատկանող անձիք։

Աշոտ Ղազարյանի ընտանիքում ևս մեկ տաղանդ կա։ Հրաշալի ձայն ունի նրա թոռնուհին՝ Անահիտ Ադամյանը։ Երիտասարդ երգչուհին արդեն հասցրել է իր հզոր ձայնով գերել ու գրավել հանդիսատեսին։ Նա հաճախ է լինում Հայաստանւմ և հյուրընկալվում պապիկին։

Իր հարցազրույցներից մեկում խոսելով պապիկի մասին՝ հայտնել էր, որ անչափ շատ է սիորւմ նրան և պաշտում է նրա հետ ժամանակ անցկացնել։ Նա լավ զրուցընկեր ու անչափ հետաքրքիր մարդ է։ Հայրենիքի մասին խոսելիս ասել է, որ սիրում է հայրենիքը, սակայն նախընտրում է բնակվել Մոսկվայում։

Անահիտը սոցտիրույթում ակտիվ է և սիրում է ընտանեկան դրվագներ ներկայացնել, բայց այս անգամ ընտանեկան ջերմ լուսանկարով հանդես է եկել նրա մայրը՝ Աշոտ Ղազարյանի դուստրը։

Լենա Ղազարյանը երեխաների հետ համատեղ լուսանկար է հանրայնացրել և կից գրել․ «Իմ հարստությունը»։