«Աշխարհի ամենաանուշ բույրը երեխայի բույրն է»․ Աննա Դովլաթյանի հուզիչ ֆոտոշարքը


Հաղորդավարուհի և մոդել Աննա Դովլաթյանը, որն օրերս դուստր է պարգևել ամուսնուն՝ դերասան Դավիթ Աղաջանյանին, այսօր ընտանեկան զբոսանքի էր դուրս եկել։

Նրանք Սիրահարների այգի էին գնացել նորածին բալիկի և սիրելի փռչոտիկի՝ շան հետ։

Հրաշալի հանգստին զուգահեռ նաև ֆոտոսեսիա էին կազմակերպել։ Մի քանի կադր Աննան զետեղել է իր էջում՝ տեղադրելով հուզիչ մակադրություն․ «Աշխարհի ամենաանուշ բույրը երեխայի բույրն է»։ Աննան բացահայտել է նաև դստեր անունը՝ Կարինա։

Հրաշալի լուսանկարում Աննան համբուրում է բալիկի ոտիկը։ Չափազանց հուզիչ ու գեղեցիկ կադր է։ Բալիկին զույգը զբոսանքի էր տարել գեղեցիկ զամբյուղով՝ հյուսված հաստ ու ոճային թելերից։

Զամբյուղի հիմքը շագանակագույն փայլուն բարձիկ է։ Եվ ինչ զամբյուղ առանց խաղալիքների։

Գեղեցիկ նապաստակ, խաղալու օղակ և գեղեցիկ ոտնամաններ։

Ամենը ձևավորված է սպիտակ — բեժ — շագանակագույն երանգներով, որոնք անչափ գեղեցիկ են համադրվում Աննայի ոճի հետ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!