Աննա Դովլաթյանը շարունակում է մեծ ակտիվություն ցուցաբերել ինսթագրամյան հարթակում և գրավել հետևորդների ուշադրությունը։

Աննան ցույց է տալիս դստեր մասնակցությամբ դրվագներ և հիացնում երկրպագուներին։ Նրա և ամուսնու՝ Դավիթ Աղաջանյանի դուստրը՝ Կարինան, շուտով երկու տարեկան կդառնա։

Նրան մայրիկի և հայրիկի երկրպագուներն անչափ շատ են սիրում և մշտապես նրա մասնակցությամբ հրապարակումների մեկանբանությունների բաժինը լցնում են ջերմ ու բարի գրառումներով, հիանում նրանով և խնդրում մայրիկին, որ հաճախակի ցույց տա դստերը։

Այս անգամ Աննա Դովլաթյանը նոր լուսանկարներ է հանրայնացրել և ցույց տվել իր ոճային նոր փոփխությունը։ Նա մազափունջ է կտրել, ինչն անչափ նրբացրել է նրան և է՛լ ավելի գեղեցկացրել։

Նրա հետևորդները նոր արտաքինը հավանել են և այդ մասին հայտնել նրան, հղել հաճոյախոսություններ և նշել, որ երգչուհին միշտ տարբերվող է ու ճաշակով։ Նոր լուսանկարները ներկայացնում ենք նյութին կից։