Անի Խաչիկյանը որդու հետ մեկնել է հանգստի․ ահա թե որտեղ և ինչպես է դերասանուհին անցկացնում հանգիստը


Անի Խաչիկյանը համացանցում պարբերաբար ցույց է տալիս, թե ինչպես է անցկացնում օրը՝ աշխատանքային ժամերը, ժամանցը, որդու՝ Տեսլայի հետ ունեցած երջանիկ րոպեները և այլն։

Դերասանուհու հետևորդները սիրով հաղորդակից են լինում նրա առօրյային և նրա հրապարակումների մեկնաբանություներում  քննարկումներ ծավալում և ակտիվություն ցուց տալիս։

Այս անգամ Անի Խաչիկյանը հայտնել է հետևորդներին, որ մեկնում է հանգստի։ Ամառային հանգիստը դերասանուհին կանցկացնի որդու ընկերակցությամբ Շվեդիայում։

Անին համացանցային տիրույթում խոստովանել էր, որ երեխայի հետ հանգիստը բարդ է, սակայն ոչ անհնարին։

Իսկ արդեն Շվեդիայից դերասանուհին կատարել է հետևյալ գրառումը․ «Մարդիկ էստեղ իրենց տրված բնության հետ ներդաշնակ ապրում և ստեղծում են, իրենց ունեցածը գնահատել ու խնամել գիտեն, դրա համար ա ամեն ինչ սիրուն ու խաղաղ էստեղ։

Շվեդիան սեր ա առաջին հայացքից»։ Շվեդիայի հրաշք բնությունից Անին հանրայնացրել է մի քանի լուսանկարներ, որոնք ներկայացնում ենք նյութին կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: