Անաշն ա մեր տունը պահում, ես ու զոքանչս էլ՝ էրեխուն. Հրաչ Մուրադյանի նոր հրապարակումը․ տեսանյութ


Հրաչ Մուրադյանը, ով ակտիվորեն հրապարակումներ է կատարում և իր օրվա հետաքրքիր ու զվարճալի մանրամասներով կիսվում հետևորդների հետ, կրկին ուշագրավ և զվարճալի հրապարակմամբ է հանդես եկել։

Հրաչը հավասարապես ապրում և աշխատում է ինչպես Հայասատանում, այնպես էլ Ամերիկայում, սակայն հաղորդավարի ընտանիքը մշտական բնակություն ունի ԱՄՆ-ում։

Այդ իսկ պատճառով նա հաճախ է ընտանիքից հեռու լինում և ԱՄՆ մեկնելուն պես հետևորդներին ցույց է տալիս դստեր մասնակցությամբ ուշագրավ կադրեր, հիանում դստրիկով և փորձում կարոտն առնել։ Հրաչ Մուրադյանը հերթական զվարճալի հրապարկմամբ է հանդես եկել։

Նա ինսթագրամյան պատմություններ բաժնում մի քանի հոլովակներ  է հանրայնացրել, որտեղ երևում է, թե ինչպես է հայրիկը խնամում դստերը։ Նրանք միասին գնում են վարսավիրանոց, կտրում և հարդարում հայրիկի վարսերը, ապա մեքենայով զբոսնում և այլն։

Հոլովակներից մեկում Հրաչն ասում է, որ կինն աշխատանքի է։ Նա է աշխատում և պահում ԱՄՆ-ում իրենց բոլորին։ Վարը կցված տեսնայութում կարող եք  դիտել Հրաչի զվարճալի  հրապարակումները։


Понравилась статья? Поделиться с друзьями: