Այս փոքրիկ առակում մեր կյանքի ամբողջ էությունն է․ ուշագրավ պատմություն, որն արժի իմանալ


Այս պատմությունը փոքր-ինչ լեգենդի պես է ստեղծված, բայց այնքան ճշտորեն է արծարծում մեր կյանքը, որ արժի այն ընթերցել։ Եվ այսպես, երբ  առաջին օրը Աստված ստեղծումէ կովին, աում է,որ իր տիրոջ հետ  գնա դաշտ և օրնիբուն աշխատի, հորթուկներ ծնի, հոգ տանի և մարդուն կաթ տա։ ես տալիս եմ քեզ 60 տարի Եվ շնորհում է նրան  վաթսուն տարի կյանք։

Կովը վրդովվում է, որ այդ դժվարին կյանքով պիտի ապրի վաթսուն տարի և ցանկանում է ընդամենը քսան տարի ապրել։ Այնուհետև Աստված ստեղծում է շանը և նրան տալիս կյանքի քսան տարի՝ ասելով, որ ամբողջ օրը նստի տան առջև և հաչա բոլոր անծանոթների վրա։ Շունը նույնպես չի ցանկանում այդքան երկար կյանք և խնդրում է Աստծուց ընդամենը տասը տարի։

Ապա Աստված ստեղծում է կապիկին և ասում, որ չարաճճիություններ անի, զվարճացնի և ուրախացնի մարդկանց՝ տալով նրան քսան տարվա կյանք։ Կապիկը դժգոհում է և նույնպես ցանկանում կյանքի տասը տարիներ։ Չորորդ օրը Աստված ստեղծում է մարդուն և պատվիրում ուտել, խմել, սիրով զբաղվել և վայելել կյանքը։

Մարդուն տալիսի է քսան  տարվա կյանք։ Մարդը դժգոհում է և շատ տարիներ ցանկանում։ Աստծուց նա խնդրում է բոլոր այն տարիները, որոնք կենդանիները հրաժարվեցին և արդյունքում ստանում է կյանքի 80 տարիներ։ Եվ հենց դա է պատճառը, որ մենք առաջին 20 տարում ոչինչ չենք անում, այլ միայն ուտում, խմում, զվարճանում և վայելում ենք կյանքը։

Հաջորդ 40 տարիները աշխատում ենք, որպեսզի ընտանիք պահենք, հետո 10 տարի զվարճացնում ենք թոռներին, իսկ վերջին 10 տարին՝ նստում ենք տան առջև և «հաչում» բոլոր անցող, դարձողների վրա։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!