Մեզանից հեռավոր գյուղերից մեկում, որի անունն է Տրանսիլվանիա, նկատվում էր, որ ամուսնական զույգերի բաժանություններ գրեթե չեն լինում։ Հետաքրքրասեր մի անձ սկսեց ուսումնասիրություններ անցկացնել և պարզել, թե որն է գաղտնիքը։

Չէ որ դրա բացահայտումը աշխարհին կարող էր շատ բան սովորեցնել։ Եվ ահա թե ինչ է պարզվում։ Վերը նշված գյուղում քահանային դիմած բաժանվել ցանկացող զույգին քահանան ուղարկում էր զնդան։ Զնդանը կառուցվել էր դեռևս տասնհինգերորդ դարում և ծառայում էր որպես ուղղատուն։

Այնտեղ ուղարկելը օրենք էր և բաժանվել ցանկացող յուրաքանչյուր զույգ պետք է անցներ զնդանով։ Նրանք պարտավոր էին մինչ բաժանությունը վեց շաբաթ միասին ապրել ուղղատանը։ Եվ պարզվում է, որ այն հիանալի օրենք էր, որ կարող էր եկեղեցին երբևէ սահմանած լիներ։

Այս գյուղի երեք հարյուր տարվա պատմության մեջ գրանցվել է բաժանաման ընդամենը մեկ դեպք։ Զնդանում ամեն բան այնպես էր դասավորած ու կահավորած, որ զույգը ստիպված պետք է ամեն բան կիսեր․ սպասք, սպիտակեղեն, կահույք և այլն։

Եվ վեց շաբաթյա կենցաղի կիսումը փաստորեն օգնում ետ կանգնել բաժանման մտքից և շարունակել միասին ապրել։