Այս լուսանկարն արվել է Մայր Աթոռի մերձակայքում գտնվող անտառում։ Այնտեղ նստած դժբախտ կինը վանեցի հայ է, ով կորցրել է ընտանիքի բոլոր անդամներին։

Հուսահատված կինը նստած է իր հինգ երեխաների՝ սավանով փաթաթված մարմինների կողքին։ Սավանով փաթաթել են այդ դիակները, որպեսզի կարողանան կանխել տիֆի հնարավոր տարածումը։

Այս լուսանկան արվել 1915 թ․․ անգութ կոտորածից հետո, երբ մարդիկ տեղափոխվում էի Արևելյան Հայաստան։ Տեղափոխման ճանապարհին բնակչությունը ենթարկվում էր հարձակումների։

Եվ բավականաչափ թվով մարդիկ հաստատվեցին հենց Մայր Աթոռի մոտ գտնվող անտառում և ամառվա տապը խթանում էր հիվանդությունների զարգացումը։ Եվ բավական չէր տարբեր ցեղախմբերի կողմից հարձակումները, հիվանդությունը նույնպես անում էր իր սև գործը։ Այս կնոջ երեխաները վայրագ ցեղերի հարձակման զոհեր են եղել։

Նրանց դիակները սավանով փաթաթել են, որպեսզի հիվանդության հնարավոր առկայության դեպքում, շրջապատի մարդիկ զերծ մնան վարակվելուց։ Եվ անճար մայրն ուղղակի լուռ նստած է՝ հոգում ու սրտում սեղմած կյանքի դառնությունն ու դաժանությունը։