Այսօր տաղանդավոր Նար-Դոսի ծննդյան օրն է․


Նար-Դոսը մեր տաղանդաշատ արձակագիրներից է, ով չնայած իր առաջին գրական թոթովանքները չափածո ժանրում է արել, բայց հետագայում մեծ հաջողությունների է հասել հենց արձակում։

Նար-Դոսը ծնվել է բուրդ վաճառողի ընտանիքում՝ Թֆլիսում։ Ստացել է կրթություն նախ ծխական, ապա երկդասյա դպրոցներում, իսկ ուսուցչական սեմինարիայում ուսումն անավարտ է մնացել դրամական միջոցների սղության պատճառով։

Զբաղվել է լրագրությամբ, ստանձնել է Նոր դար ամսագրի խմբագրման պատասխանատվությունը։

Գրական ասպարեզում ռեալիստական, ապա նաև նատուրալիստական ուղղությունների հետևորդ է եղել։ Ներկայացրել է մարդուն՝ իր ներքին հուզական աշխարհի նկարագրությամբ։

Էությամբ զգայուն, համեստ ու նրբանկատ անհատականություն է եղել։ Ժամանակակիցները և նրա մտերիմները հետագայում մեծ գրողի մասին պատմելիս ժպիտով փաստել են, որ նա յանքան ամաչկոտ է եղել, որ ամաչել է ուղիղ նայել կանանց աչքերի մեջ։

Սակայն զարմանալի վարպետությամբ կարողացել է նկարագրել, թե ինչ է կատարվում կնոջ հոգու խորքում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!