Սոս Սարգսյանը հայ մշակույթի, կինոյի և թատրոնի վառ ու կարկառուն ներկայացուցիչնեից է։ Այսօր՝ սեպտեմբերի քսանվեցին, մեծն դերասանի հիշատակի օրն է։

2013 թվականի հենց այս օրը դերասանը հեռացավ այս աշխարհից՝ թողնելով մեկը մյուսից հրաշալի կերպարներ, որոնք այնքան իրական էին և առ այսօր այդ կերպարները և հենց ինքը՝ դերասանը, ասես ապրում է հանդիսատեսի, երկրպագուների հետ, քանզի նրանց մտքերում է ու սրտում։

Այսօր էլ սիրված դերասանի մասնակցությամբ ֆիլմերը ամենայն հետաքրքրությամբ են դիտվում։ Սոս Սարգսյանը ծնվել է Ստեփանավան քաղաքում, 1929 թ․։ Եվ հենց հայրենի քաղաքում էլ կատարել է իր դերասանական կարիերայի առաջին քայլերը։

Երևան է տեղափոխվել 1948 թ․։ 1997 թ․ մինչ 2006 թ․ դերասանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորն է եղել և իր փորձը փոխանցել սերունդներին։ Հանդես է եկել 40-ից ավելի գեղարվեստական ֆիլմերում։

Մեծն դերասանի մտքերն ու խոսքերը չեն դադարում շրջանառվել և իրենց ճշտությամբ հիացնել ու զարմացնել հանրությանը։ Կից՝ տեսանյութ։