«Այսօր շատ տարօրինակ երազ եմ տեսել, որի բացատրությունը չեմ հասկանում, պատմեմ գուցե օգնեք»․ Անահիտ Մուտաֆյանը պատմել իր տարօրինակ և փշաքաղեցնող երազի մասին


Անահիտ Մուտաֆյանը ուշագրավ մի գրառում է կատարել, որտեղ պատմել է հետևորդներին իր տարօրինակ երազի մասին։

Նա մանրամասներ է ներկայացրել և հայտնել, որ այն դժվարանում է վերլուծել և խնդրել է ընկերներին օգնել հասկանալ երազի իմաստը։ Անահիտը  երազում Արցախում է եղել, կանգնած Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հենց մուտքի մոտ։

Նրան մոտեցել են զինվորներ և յուրաքանչյուրը մի միրգ է տվել դերասանուհուն, այնուհետև իրեն է մոտենում իր վաղեմի ընկերը՝ Բենոն, ով զոհվել է 44-օրյա պատերազմում։

Բենոն գրկում է Անահիտին և ականջին ասում․ «էս մրգերը կտանես Հայաստան․ 2-ը քեզ կպահես, մնացածն էլ ձեր աղջիկներին կտաս, բայց երկար չպահես վռազ ա։ Ու Բենոն գրկումս անհետացավ, չհասցրեցի ամուր գրկել իրեն»։ Ուշագրավ են եղել գրառման մեկնաբանությունները։

Անահիտի ընկերները նշում են, որ դերասանուհու վաղեմի ընկերը հորդորել է շատ երեխաներ ունենալ, իսկ Անահիտը երկուսը կունենա։ Օգտատերերից մեկն է նշել է, որ դա կոչ է բոլոր հայ աղջիկներին․ զավակներ ունենալ  և անհապաղ։


Понравилась статья? Поделиться с друзьями: