Այսօր յուրօրինակ ու ինքնատիպ դերասանուհի Մարիամ Ղազանչյանի ծննդյան օրն է․Մարիամի տատիկը հայտնի ու լեգենդար դերասանուհի Գալյա Նովենցն է


Այսօր յուրօրինակ ու ինքնատիպ դերասանուհի Մարիամ Ղազանչյանը բոլորում է ծննդյան երեսունչորս տարին։ Մարիամը մեծացել է Երևանում, մշակութային բացառիկ ընտանիքում։

Մարիամի տատիկը հայտնի ու լեգենդար դերասանուհի Գալյա Նովենց է, ով մեծ հետք է թողել Մարիամի հիշողությունների և առհասարակ անձի ձևավորման վրա։ Նրա պապիկը՝ Երվանդ Ղազանչյանը, ժամանակի լավագույն ռեժիսոր-բեմադրիչներից էր։

Մարիամի ծնողները ևս թատերական ասպարեզում հայտնի ու տաղանդավոր դեմքեր են։ Հայրը՝ Հակոբ Ղազանչյանը Հայ թատերական միության նախագահն է։ Մարիամն ընտանիքի միակ զավակն է։

Լինելով բազմատաղանդ անհատականություն, Մարիամը հաջողությամբ հանդես է գալիս ոչ միայն դերերով, այլ նաև երաժշտական կատարումներով։

Նա երկրորդ կյանք է տալիս իր վաղամեռիկ հորեղբոր ստեղծագործություններին՝ նորովի ներկայացնելով դրանք։

Մարիամի կատարմամբ հնչող երգերը ևս մեծ սիրով են ընդունվում։ Մարիամի ամուսինը ևս թատերական, դերասանական ոլորտից է․ նա դերասան Կարապետ Բալյանն է։ Մարիամը տարբեր տարիներին տարբեր հեղինակավոր մրցանակների է արժանացել։


Понравилась статья? Поделиться с друзьями: