Մարտի քսաներեքին հանգչել է հայ մեծերից մեկը՝ անզուգական Հովհաննես Թումանյանը՝ ամենայն հայոց բանաստեղծը։ 1922 թ․ էր, երբ Հովհաննեսը վիրահատվում է, որից հետո ինքնազգացողությունը բավականին լավանում է, սակայն, ցավոք սրտի, սեպտեմբերին կտրուկ վատանում է Թումանյանը։

Բանաստեղծին տեղափոխում են Մոսկվա և հաջորդ տարի մարտի քսաներեքին Թումանյանը կյանքից հեռանում է։ Նա ընդամենը հիսունչորս տարեկան էր։

Դիահերձումը կատարում են Մոսկվայում։ Եվ հեց այդտեղ էլ Թումանյանի տղան ռուս բժշիկներից վերցնում է հոր սիրտը և տանում հայրենիք։ Այս մասին բանաստեղծի տղան՝ Արեգը, պատմում է, որ ինքը հանդուգն է գտնվել և գողացել է հոր սիրտը և թեկուզ այն չի բաբախում, բայց միևնույնն է այն հայրիկի սիրտն է և պիտի մնա իր տանը։

Բանաստեղծը թաղված է Խոջիվանքում։ Երկար ժամանակ նրա սիրտը պահպանվում էր հենց իր առանձնասենյակում, բայց օրերից մի օր Ավետիք Իսահակյանը հյուրընկալվում է Արեգին և համոզում նրան այն տեղափոխել Անատոմիկումի թանգարան։ 1994 թ․ սիրտը նորից տեղափոխում են և թաղում հայրենի տան բակում։

Հիշենք և մեծարենք մեր մեծերին։ Թումանյանն այն կարկառուն դեմքերից է, ով գրական այնպիսի ժառանգութուն է թողել, որով դեռ կշարունակվեն կրթվել և դաստիարակվելհազարավոր սերունդներ։ Թումանյանը միշտ ակտուալ կմնա։